Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ցավ

Դաշտանադադարի ժամանակ միգրենն ուժեղանո՞ւմ է. news.am

Դաշտանադադարի ժամանակ միգրենն ուժեղանո՞ւմ է. news.am

Դաշտանադադարի ընթացքում կանանց մոտ հիվանդությունների սրացում է նկատվում: Ցինցինատիի համալսարանի գիտահետազոտական խմբի անդամների նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքների համաձայն, մասնավորապես, առավել հաճախակի եւ ուժեղ բնույթ են կրում միգրենի նոպաները, տեղեկացնում է NewsMax Health-ը:

«Միգրենով տառապող կանանց մոտ նախքան դաշտանադադարը եւ դրա ընթացքում գլխացավերի 50-60 տոկոսով ուժգնացում է նկատվում», - մեկնաբանել է հիշյալ համալսարանի պրոֆեսորական անձնակազմի անդամ Վինսենտ Մարտինը` հավելելով, որ դաշտանադադարի փուլում գտնվող կանայք վաղուց էին բժիշկներին անտանելի գլխացավերից բողոքում, սակայն փոխկապակցվածությունն ապացուցող փաստերը բոլորովին վերջերս են ձեռք բերվել:

Հետազոտության ընթացքում Մարտինը, գործընկերների հետ միասին, հարցում է անցկացրել 35-65 տարեկան 3600 կանանց շրջանում` պարզելու, թե արդյո՞ք դաշտանադադարի փուլում են գտնվում, ունե՞ն գլխացավեր, եւ եթե այո` ապա ի՞նչ ուժգնությամբ եւ որքա՞ն հաճախ: Այնուհետեւ կանանց երեք խմբերի են բաժանել. առաջին խմբում վերարտադրողական տարիքում գտնվող կանայք են ներառվել, որոնց դաշտանադադար դեռեւս չի սպառնում, երկրորդում` կանայք, որոնց մոտ առաջիկայում դաշտանադադար է սկսվելու, իսկ երրորդում` նրանք, ովքեր երեւույթն արդեն հետեւում են թողել: Հարցման արդյունքները ցույց են տվել, որ առաջին խմբում ներառված կանանց ընդամենը 8 տոկոսն է հաճախակի բնույթ կրող եւ ուժգին գլխացավեր ունենում: Երկրորդ եւ երրորդ խմբի ցուցանիշները գրեթե հավասար են` համապատասխանաբար 12.2 եւ 12 տոկոս:

Հետազոտությունը հետաքրքրական է այն առումով, որ նախկինում համոզմունք կար, թե քանի որ երիտասարդ կանայք առավել հաճախ դաշտանային ցիկլից առաջ են միգրեն ունենում (երբ կանացի հորմոնների` էսթրոգենի եւ պրոգեստորենի մակարդակի նվազեցում է նկատվում), ապա ավելի մեծ տարիքում` դաշտանադադարի ժամանակ, առավել թույլ եւ հազվադեպ նոպաներ պետք է նկատվեն, քանի որ դաշտանային ցիկլի տեւողությունը գնալով երկարում է:

Հետազոտական խմբի անդամներից Նյու-Յորքի համալսարանի դոկտոր Ռիչարդ Լիպտոնը նույնպես անակնկալի է եկել` վերլուծության արդյունքները տեսնելով: Ըստ նրա, երեւույթի պատճառն, ամենայն հավանականությամբ, այն է, որ երկու դեպքում էլ էսթրոգենների մակարդակի նվազում է նկատվում:

Եթե բացատրությունը ճիշտ է, ուրեմն հորմոնալ փոխարինողական թերապիան կարող է միգրենի դեմ պայքարի արդյունավետ միջոց դառնալ, սակայն բժիշկները դեռեւս պետք է բոլոր «կողմ» եւ «դեմ» գործոնները հաշվի առնեն` վերջնական որոշում կայացնելու համար, քանի որ հորմոնալ փոխարինողական թերապիան նաեւ իր բացասական կողմերն ունի. այն ինսուլտի եւ այլ հիվանդությունների առաջացման ռիսկի գործոն է պարունակում:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. po-zhenski.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ